01/12/2016 23:16
Ռուսական ռազամաբազան՝ անվտանգության երաշխիքներից մեկն է, որը պաշտպանելու է Հայաստանն արտաքին ագրեսիայից. Շարմազանով
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վիգեն Սարգսյանն արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում, ստորագրվել է հայ-ռուսական միավորված զորախմբի մասին պայմանագիրը, որը բխում է մեր պետության ռազմական անվտանգության շահերից», - պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ըստ համաձայնագրի ՝ զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:
«Ռուսական ռազամաբազան է այն անվտանգության երաշխիքներից մեկը, որը պաշտպանելու է Հայաստանն արտաքին ագրեսիայից», - շեշտեց Է. Շարմազանովը:
Նրա խոսքով՝ այդ խմբավորումը ղեկավարելու է հայազգի սպա:
«Ի տարբերություն Եվրամիության երկրների, որտեղ ՆԱՏՕ-ի միասնական խմբավորումը ղեկավարում է ամերիկացի սպա», - ընդգծեց Է. Շարմազանովը: