01/12/2016 15:59
ԵՄ-ն Հայաստանի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին բանակցություններ կվարի
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ օդային հաղորդակցության մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին: Դրանք վարելու է Եվրոպական հանձնաժողովը:
«Հայաստանի հետ փաստաթուղթը Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ձև կստանա, քանի որ Հայաստանը այն երկրներից մեկն է, որոնց հետ ԵՄ–ն մտերիմ հարաբերություններ է կառուցում հարևանության քաղաքականության ծրագրով«, - ասված է ԵՄ հայտարարությունում: