01/12/2016 11:50
Վարչապետը հանձնարարեց առողջապահության նախարարին ուսումնասիրել դեղերի շուկան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դեղերի շուկայի վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Հաշվի առնելով, որ կեղծված ու նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում դեղագործության ճյուղի զարգացման ու շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն», - նշեց նա: