02/12/2016 16:19
Գերմանիան մտադիր է 50 մլն եվրոյի հավելյալ օգնություն հատկացնել Հալեպին
Գերմանիան մտադիր է 50 մլն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնություն հատկացնել սիրիական Հալեպին, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Լիբանան ուղևորության ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցիչների հետ քննարկել է այն սիրիացիների դրությունը, որոնք փորձում են փրկվել իրենց երկրում տեղի ունեցող պատերազմից:
ԱԳ նախարարը հորդորել է Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին հումանիտար դադարներ հաստատել պաշարված շրջաններին օգնություն մատակարարելու համար: