02/12/2016 11:32
Թրամփ. ԱՄՆ-ն այլ երկրներում ռեժիմներ այլևս չի տապալի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի փորձի անցկացնել քաղաքականություն, որն ուղղված է այլ երկրներում քաղաքական ռեժիմների տապալմանը, հայտնում է РИА Новости-ն:
Մենք ռեժիմներ ու կառավարություններ չենք տապալի։ Մեր նպատակն է կայունությունը, այլ ոչ թե քաոսը, որովհետև մենք ցանկանում ենք վերականգնել մեր երկիրը», - հայտարարել է Թրամփը։
Թրամփի գլխավորությամբ նոր վարչակազմն իշխանության ղեկը կստանձնի հունվարի 20-ին՝ երդմնակալության արարողությունից հետո: