02/12/2016 14:33
Թրամփը հաստատել է Մետիսին Պենտագոնի ղեկավար նշանակելու մտադրությունը
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարար կնշանակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մետիսին: Քաղաքական գործիչը դա հաստատել է՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան՝ Ցինցինատի քաղաքում (Օհայոյի նահանգ) ելույթ ունենալով ընտրություններից հետո իր կողմնակիցների հետ կայացած առաջին հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:
«Մենք պատրաստվում ենք «Կատաղած շուն» Մետիսին նշանակել մեր պաշտպանության նախարար: Բայց մենք այս մասին (պաշտոնապես) չենք հայտարարում մինչև երկուշաբթի, ուստի ոչ մեկին մի ասեք»,- ասել է ԱՄՆ-ի հաջորդ ղեկավարը, որն իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի հունվարի 20-ին:
«Կատաղած շունը» և «Կուսակրոն մարտիկը» պաշտոնաթող գեներալի մականուններն են, որը 2013 թվականին թոշակի է անցել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավարի պաշտոնից: