02/12/2016 17:55
Պատերազմի պայմաններում հայ-ռուսական համատեղ խմբավորման հրամանատարությունը նշանակվելու է երկու երկների գերագույն գլխավոր հրամանատարների կողմից. ՊՆ խոսնակ
Հայ-ռուսական համատեղ խմբավորումը որևէ նոր ստեղծվող զորամիավորում չէ, այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննսիյանը։
«Հայ-ռուսական համատեղ խմբավորման մասին բազմիցս մեկնաբանել ենք, ինչպես նաև պաշտպանության նախարարն իր հարցազրույցներում է անդրադարձել։ Դա որևէ նոր ստեղծվող զորամիավորում չէ, դա ՀՀ-ում գոյություն ունեցող ռուսական ռազմաբազայի զինված ստորաբաժանումներն են, որոնց հետ որոշակի իրավիճակներում միանում են հայկական զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
«Զորախմբի հրամանատարը խաղաղ պայմաններում գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է և ամբողջ կառավարումն իրականացնում է հայ հրամանատարի կողմից։ Պատերազմական պայմաններում երկու պետությունների գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ սահմանվում է զորախմբի հրամանատարության ու կառավարման հարցը»,- ավելացրեց նա։