05/12/2016 14:42
Գերմանիայում Աֆղանստանից ժամանած ներգաղթյալը բռնաբարել ու սպանել է Եվրահանձնաժողովի պաշտոնյայի դստերը
Գերմանիայում ձերբակալվել է ապաստանի ստացման հավակնող երիտասարդ աֆղանցին, ով մեղադրվում է Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի 19-ամյա դստեր բռնաբարության ու սպանության մեջ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail թերթին։
Բժշկություն ուսումնասիրող ուսանողուհի Մարիա Լադենբուրգերն ազատ ժամանակ կամավոր էր աշխատում փախստականների ապաստարանում։ Նրա դին գտել են հոկտեմբերի 16-ին Ֆրայբուրգի համալսարանական քաղաքում՝ Շվեյցարիայի հետ սահմանից ոչ հեռու։ Բռնաբարությունից հետո նրան խեղդել են ջրում։
Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը խոստովանել է սպանությունը։ Դատը կկայանա 2017 թվականին։
Քննությունը պարզել է, որ գիշերը Մարիան երեկույթից տուն էր վերադառնում, երբ նրա վրա հարձակվել են։ Դեռևս հայտնի չէ՝ զոհը ճանաչե՞լ է իրեն սպանողին մինչ այդ միջադեպը։
Ոստիկանությունը ներկայում փորձում է պարզել՝ մասնակի՞ց է աֆղան տղամարդը նույն շրջանում մեկ այլ երիտասարդ կնոջ մահվան դեպքին։