05/12/2016 15:56
Վահրամ Բաղդասարյանը չի շտապում մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին լուրերը
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի շտապում մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին տեղեկությունները։
«Երբ կլինի վերջնական հայտարարություն, այդ ժամանակ էլ մեր վերաբերմունքը կարտացոլենք», - ասաց նա՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին:
Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն, Վահրամ Բաղդասարյանը նշեց.
«Դա իրենց ներկուսակցական խնդիրն է և կոռեկտ չեմ համարում, որ այլ կուսակցությունների ներկայացուցիչները այդ մասով մեկնաբանություններ տան»։