05/12/2016 18:11
ԻՊ-ի ահաբեկիչներն իրաքյան բանակի հետախուզության 35 նախկին աշխատակցի են առևանգել Իրաքի հյուսիսում
Իրաքի հյուսիսում գտնվող Հավիջա շրջանում, որն «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ է գտնվում 2014 թվականից ի վեր, ահաբեկիչները բռնել են իրաքյան բանակի հետախուզության 35 նախկին աշխատակցի և տարել նրանց անհայտ ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Al Mada Press-ին:
Ահաբեկիչներն առևանգել են հետախուզության նախկին աշխատակիցներին այն բանի համար, որ վերջիններս համագործակցել են իրաքցի ուժայինների հետ, որոնք շարժվում են դեպի ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող Ազ-Զաբ շրջան։
Այս շրջանը գտնվում է Հավիջայից ոչ հեռու: