05/12/2016 19:32
Թրամփն ընդլայնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների շրջանակը
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հավակնորդների ցուցակը շարունակում է ընդլայնվել: Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, այդ մասին խոստովանել է նրա մերձավոր օգնական Քելին Քոնվեյը:
«Թեկնածուների վերջնական ցուցակ չկա: Նրանք չորսից ավելի են»,- կիրակի ասել է նա լրագրողներին:
Նա նշել է, որ հավակնորդների թվում են ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դևիդ Փետրեուսը, Թենեսիի նահանգից սենատոր Բոբ Քորկերը, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, Նյու Յորքի քաղաքագլուխ Ռուդի Ջուլիանին:
Թրամփը նաև ամերիկյան դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է Յուտայի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանի թեկնածությունը: