05/12/2016 22:00
Իսպանիայում ձերբակալել են զենք վաճառող 30 մարդու
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան 30 մարդու է ձերբակալել, որոնք զբաղվել են զենքի առևտրով, հայտնում է РИА Новости-ն:
Խուզարկությունների ժամանակ առգրավվել է տարբեր տրամաչափի 124 միավոր հրազեն, ավելի քան 14 հազար փամփուշտ, 6 կգ վառոդ: Նաև հաղորդվել է 2 արհեստանոցի և զենքի վաճառակետի հայտնաբերման մասին: Գերատեսչությունից նշել են, որ հանցագործներն այն իրացրել են նաև համացանցի միջոցով:
Սա VULPES գործողության երկրորդ մասն է: Ընթացիկ տարվա ապրիլին Քաղաքացիական գվարդիան Ալբասետե նահանգում հայտնաբերել էր 24 միավոր զենք և 450 փամփուշտ, այդ ժամանակ ձերբակալվել էր մեկ մարդ, որը զենքը գնել էր Արևելյան Եվրոպայի երկրներում: Նա իր ավտոտնակում հին զենք էր նորոգում և այն իրացնում էր համացանցի միջոցով: