06/12/2016 17:57
Պոլիկլինիկայում ընտանեկան բժշկի աշխատավարձը ամսական մոտավորապես 150-166 հազար դրամ է. Լևոն Ալթունյան
Պոլիկլիկաներում ընտանեկան բժիշկների ստացած 50-60 հազար աշխատավարձերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Պոլիկլինկայում ընտանեկան բժիշկը ստանում է ամսական մոտավորապես 150-166 հազար դրամ», - ասաց ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերի հարցին «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում:
Նա նաև պատմեց, որ շատ ընտանեկան բժիշկների առաջարկվել էր Վարդանանց բժշկական կենտրոնում աշխատել բարձր աշտավարձով, ինչը վերջիններս մերժել են:
«Երբ 3-4 տարի առաջ բացվեց Վարդանանց բժշկական կենտրոնը, մենք լավ ընտանեկան բժիշկներին առաջարկեցին մեզ մոտ աշխատել՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով, ուղղակի պոլիկլինիկայի ժամերի հետ համեմատած (9-13ը), մեզ մոտ պետք է աշխատեին 9-15:00-ն: Պատկերացրեք՝ ցանկացողներ չեղան», - նշեց Լ. Ալթունյանը: