06/12/2016 11:18
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1.04 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 51.25 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.80 տոկոսով և կազմել 54.50 դոլար՝ մեկ բարելի դիմաց