07/12/2016 20:24
Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ-ն արձագանքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին
ՄԻՊ մամուլի ծառայությունը արձագանքել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:
««Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են:
Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ:
Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել էր « Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: