07/12/2016 16:04
Ազգային ժողովում պատգամավորը հարվածել է լրագրողին. Լուսանկար
Այսօր խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և Hraparak.am կայքի լրագրող Վահե Մակարյանի միջև։
Վերջինս հետաքրքրվել է պատգամավորից, թե ինչպես է վերաբերում «Դաշնակցության» գաղափարական գծին, սակայն Ռուբիկ Հակոբյանին հարցը դուր չի եկել։ Լրագրողը խնդրել է ձեռքերով չխոսել հարցերին պատասխանելիս. պատգամավորը ու լրագրողն առանձնացել են, ինչից հետո Ռուբիկ Հակոբյանը հարվածել է լրագրողին ու հայհոյել։
Խորհրդարանում լրագրողները փորձել են պարզաբանում ստանալ Ռուբիկ Հակոբյանից, սակայն վերջինս չի ընդունել իր սենյակի մոտ հավաքված լրագրողներին՝ հայտարարելով, որ զբաղված է և փակել է դուռը։
Լուսանկարը՝ Hraparak.am-ի: