08/12/2016 14:54
Դի Կապրիոն Թրամփին խորհուրդներ է տվել շրջակա միջավայրի պահպանության և տնտեսության զարգացման վերաբերյալ
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Հոլիվուդի աստղ Լեոնարդո դի Կարպրիոյի հետ քննարկել է շրջակա միջավայրի պաշտպանության հաշվին ամերիկյան տնտեսության ամրապնդման հնարավորությունները, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով դերասանի հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Թերի Թեմինենը:
Նա նշել է, որ հանդիպումը կայացել Է Նյու Յորքի կենտրոնի Trump Tower երկնաքերում և շարունակվել է շուրջ մեկուկես ժամ:
Հանդիպմանը մասնակցել են հանրապետականի դուստր Իվանկան, ինչպես նաև նաև նրա անցումային շտաբի մի քանի աշխատակից:
Դի Կապրիոն Թրամփին պատմել է իր այն գաղափարների մասին, թե ինչպես վերականգնվող էներգետիկայի զարգացումը կարող է ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր:
Թեմինենի խոսքով՝ Թրամփը հետաքրքրություն է հանդես բերել դի Կապրիոյի նախաձեռնությունների նկատմամբ և նշել, որ կրկին կհանդիպի դերասանի հետ