08/12/2016 15:28
Նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, հայտում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարարն այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող», - ասել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաննրում, Գորիսի ճանապարհին վթարի է ենթարվել Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան: Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ` վարորդ, լեյտենանտ Արմեն Մուսիկյանը և անվտանգության աշխատակից, կապիտան Ալեքսան Սիմոնյանը։