09/12/2016 16:19
Գերմանիան 150 մլն եվրո կծախսի միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար
Գերմանիայի կառավարությունը 150 միլիոն եվրո կծախսի ներգաղթյալներին իրենց հայրենիք վերադարձնելու ծրագրի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նոր ծրագրի մասին հայտնել Է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլլերը Augsburger Allgemeine թերթում հրապարակված հարցազրույցում:
Երկիրը տարեկան 50 միլիոն եվրո կծախսի այն միգանտներին օգնելու համար, ովքեր չեն կարողացել փախստականի կարգավիճակ ստանալ, ինչպես նաև նրանց, ովքեր իրենք են որոշել վերադառնալ հայրենի երկիր:
Օգնությունից կարող են օգտվել Իրաքից, Աֆղանստանից և բալկանյան պետություններից ներգաղթածները:
Մյուլլերը պարզաբանել Է, որ օգնության շնորհիվ միգրանտները կկարողանան «ամեն ինչ նորից սկսել» իրենց հայրենի երկրներում:
Վերջին տարիներին Գերմանիա է ժամանել շուրջ մեկ միլիոն ներգաղթյալ: Միայն 2015 թվականին 900 հազար մարդ փորձել Է ստանալ փախստականի կարգավիճակ: