09/12/2016 20:29
Լավրովը գնահատել է Սիրիայում դաշնակիցներին զենք մատակարարելու ԱՄՆ-ի մտադրության ազդեցությունը Հալեպի իրավիճակի վրա
Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումների չեղարկումը չի ազդի Հալեպի իրադրության վրա, բայց կազդի Մոսկվայի հետ Վաշինգտոնի բանակցությունների վրա: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները, որը դեկտեմբերի 9-ին տեղի Է ունեցել Համբուրգում, փոխանցում է Lenta.ru-ն
«Դա կազդի մեր բանակցությունների վրա, քանի որ դա ամերիկյան քաղաքականության ևս մեկ տարօրինակությունն է Հալեպի հարցում: Ձախ ձեռքը ինչ-որ կառուցողական բան է անում, աջը բացում է զինյալներին սպառազինությունների մատակարարման արգելակները»,-հայտարարել է ԱԳՆ ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դա հազիվ թե լուրջ ազդեցություն գործի արևելյան Հալեպի իրադրության վրա, քանի որ Հալեպի արևելքում զինյալները շրջապատված են: