09/12/2016 20:57
ԱՄՆ-ը հայտարարել է Մերձավոր Արևելքին գրեթե 8 մլրդ դոլարի զենքի մատակարարման մասին
Միացյալ Նահագների կառավարությունը մտադիր է Քաթարին, Մարոկկոյին, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիային մատակարարել 7,899 միլիարդ դոլար ընդհանուր գումարի տարատեսակ զենք և ռազմական տեխնիկա: Ինչպես հայտնում է ТАСС-ը, հինգշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտանության նախարարության կառուցվածքում գործող պրոֆիլային կառավարական գերատեսչությունը:
Սաուդյան Արաբիային ենթադրվում է վաճառել 48 CH-47F Chinook դեսանտային-փոխադրական ուղղաթիռներ և դրանց ուղեկցող սարքավորումներ և զենք. այս պարտավորագրի արժեքը կազմում է 3,51 միլիարդ դոլար:
ԱՄԷ-ին նախատեսվում Է մատակարարել 3,5 միլիարդ դոլարի AH-64E Apache հարվածային ուղղաթիռրներ, դրանց շարժիչներ և այլ սարքավորումներ: Պլանավորվում է 781 միլիոն դոլարի դիմաց Քաթարին տրամադրել C-17 ռազմափոխադրական ինքնաթիռի 8 շարժիչներ:
Վերջապես Մարոկկոյին Պենտագոնը պատրաստվում է 108 միլիոն դոլարով վաճառել 1214 TOW 2A հակատանկային հրթիռներ: