09/12/2016 17:11
Յունկեր. ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը
Եվրամիությունը պետք է հույսը սեփական հնարավորությունների վրա դնի Եվրոպայում անվտանգությունն ապահովելու հարցում, ԱՄՆ-ը դրան այլևս պատրաստ չէ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք Է հոգ տանենք մեր սեփական անվտանգության մասին, քանի որ, անկախ (ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ) Թրամփի և նրա գործընկերների դիրքորոշումից, ԱՄՆ-ն այլևս պատրաստ չէ ապահովելու Եվրոպայի անվտանգությունը: Այդ պատճառով մենք պետք է ինքներս դրանով զբաղվենք»,-ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Մաաստրիխում:
Նրա ելույթը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի տեսածառայությունը: