10/12/2016 13:05
WSJ. ExxonMobil-ի ղեկավարը դարձել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի գլխավոր հավակնորդ
ԱՄՆ-ի խոշորագույն նավթային ընկերության՝ ExxonMobil-ի ղեկավար Ռեքս Թիլերսոնը դարձել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձևավորվող վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի գլխավոր հավակնորդ, փոխանցում է ТАСС-ը հղում անելով Wall Street Journal թերթին։
Աղբյուրների տվյալներով՝ Թրամփն ու Թիլերսոնը հանդիպում են ունեցել երեքշաբթի, և, ինչպես սպասվում է, կրկին կհանդիպեն հանգստյան օրերին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցակում ներառված էր նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, սակայն Թրամփի անցումային շտաբից ուրբաթ հայտարարել են, ընտրված նախագահը չի դիտարկում նրա թեկնածությունն արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնում: