10/12/2016 12:36
Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում կկենտրոնանա հակամարտությունների լարվածությունը նվազեցնելու վրա
Ավստրիան ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում կկենտրոնանա կառույցի երկրներում առկա հակամարտությունների լարվածության թուլացման վրա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ ապագա գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:
2017 թվականին ԵԱՀԿ նախագահությունը կանցնի Ավստրիային:
Looking forward to Austria’s @OSCE chrmship 2017. Will focus on defusing conflicts, fighting #radicalization and building trust! #osce17AUT
— Sebastian Kurz (@sebastiankurz) December 9, 2016