10/12/2016 15:24
«Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների տեսակցության սենյակներում ուղղակի սառնամանիք է. Ահազանգում է Ինեսսա Պետրոսյանը
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարարության և Քրեակատարողական հիմնարկների վարչության ուշադրությունն է հրավիրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում տիրող առանձնատեսակցության սենյակների չափազանց անմխիթար վիճակի վրա։
«Խնդիրը այս պահին համարում եմ հրատապ, քանի որ այս եղանակային ցուրտ պայմաններում այդ անմխիթար սենյակներում ուղղակի սառնամանիք է տիրում։ Իսկ ինչպես գիտեք քննչական գործողությունները շատ ժամանակ լինում են անհետաձգելի, որոնք կարող են տևել ժամեր և կողմերը ստիպված են լինում իրենց առողջության հաշվին ուղղակի դիմանալ։
Փաստաբանները ստեղծված իրավիճակով պայմանավորված ստիպված են լունում կրճատել իրենց տեսակցությունները պաշտպանյալների հետ։ Շատ ցանկալի կլինի որ նախարարության և վարչության բարձրաստիճան պաշտոնյաները այցելեն այդ սենյակներ և այնտեղ փորձեն աշխատել և բարձրացված հարցին արագ լուծում տալ։
Ի դեպ այս տարի այդ հիմնարկներում տեղադրվել են ջեռուցման համակարգեր, որոնք սակայն չեն աշխատում, բացի այդ սենյակներում առկա աթոռները հիմնականում կոտրված են»,-Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը: