10/12/2016 16:39
2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը կհանձնվի Կոլումբիայի նախագահին
2016 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակաբաշխության արարողությունը, որի շրջանակում մրցանակ կշնորհվի Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ավելի քան 50 տարի տևած քաղաքացիական պատերազմն ավարտին հասցնելուն ուղղված ջանքերի համար, տեղի կունենա շաբաթ՝ Օսլոյում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Նոբելյան հիմադրամի մամուլի ծառայությանը:
Մրցանակաբաշխությունը կանցկացվի Օսլոյի քաղաքապետարանում: