10/12/2016 14:00
ԱՄՆ-ը Սիրիա կուղարկի հավելյալ 200 զինծառայող
ԱՄՆ-ը հավելյալ 200 զինծառայող կուղարկի Սիրիա՝ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում համաժողովի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
«Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ևս 200 զինծառայող կուղարկի Սիրիա՝ օգնելու տեղի ուժերին դուրս մղել ԻՊ-ին Ռաքքայից», - հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում։
Ռաքքան համարվում է Սիրիայում ԻՊ-ի գրոհայինների ոչ պաշտոնական «մայրաքաղաքը» և իրաքյան Մոսուլից հետո տարածաշրջանում ահաբեկիչների երկրորդ պատվարը։ Մոտ 300 հազար բնակչությամբ քաղաքը զավթվել էր ահաբեկիչների կողմից 2013 թվականին։