10/12/2016 12:12
ԿՀՎ-ն համարում է, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին հօգուտ Թրամփի
Կենտրոնական հետախուզական վարությունը (ԿՀՎ) եկել է եզրակացության, որ Ռուսաստանը իբր թե միջամտել է 2016թ-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որպեսզի օգնի Դոնալդ Թրամփին հաղթանակ տանել, փոխանցում է «Известия»-ն հղում անելով Washington Post թերթին:
«Հետախուզական հանրությունը եկել է եզրակացության, որ Ռուսաստանի նպատակը Թրամփին օգնել հաղթելն է: դա ընդհանուր կարծիք է», - գրում է թերթը:
Ըստ պարբերականի՝ գաղտնի ծառայությունները պարզել են այն անձանց ինքնությունը, ովքեր կապ ունեն ՌԴ իշխանությունների հետ և WikiLeaks կայքին են տրամադրել Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև Հիլարի Քլինթոնի շտաբի նախագահ Ջոն Պոդեստի հազավոր նամակներ: Թերթի աղբյուրները հայտարարել են, որ տվյալ անձինք հայտնի են ԿՀՎ-ին և հանդիսանում են Թրամփին օգնության ռուսական օպերացիայի մի մասը: