10/12/2016 16:50
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,22 տոկոսով՝ հասնելով 51,46 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0,65 տոկոսով՝ հասնելով բարելի համար 54,24 դոլարի: