10/12/2016 14:43
11 մլն 300 հազար ՀՀ դրամ, 65 հազար եվրո և մեկ բնակարան. Էդվարդ Նալբանդյանի ունեցվածքը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը իր պաշտոնում վերանշանակվելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել:
Ըստ հայտարարագրի՝ նշված է, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (2016 թ. հոկտեմբերի 3) Էդվարդ Նալբանդյանի դրամական միջոցները կազմում են 11 մլն 300 հազար ՀՀ դրամ և 65 հազար եվրո:
Էդվարդ Նալբանդյանի հետ փոխկապակցված անձի՝ կնոջ ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են, նրա զբաղեցրած պաշտոնի մասին ևս տվյալներ չկան:
Արտաքին գործերի նախարարը շարժական գույք բաժնում ոչինչ չի հայտարարագրել:
Անշարժ գույք բաժնում Է.Նալբանդյանը հայտարարագրել է մեկ բնակարան:
Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. հոկտեմբերի 3) ստացված եկամուտները կազմում են՝ աշխատանքի վարձատրության դիմաց՝ շուրջ 7 մլն 875 հազար ՀՀ դրամ: