28/11/2016 13:08
8 մլն դրամը գերազանցող 3 ժամացույց, 4 բնակարան, 50 մլն դրամի արժեթղթեր, մոտ 33 մլն դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ. Վարչապետի ունեցվածքը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել:
Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված անձանց՝ կնոջ և ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են: Վարչապետի ընտանիքի անդամների՝ պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ տվյալներ չկան:
Անշարժ գույքի բաժնում Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 4 բնակարան, մեկ ամառանոց:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 50 միլիոն ՀՀ դրամի արժեթղթեր:
Պաշտոնը ստանձնելիս վարչապետի դրամական միջոցները եղել են այսպես. 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի:
Ըստ հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (13.09.2016) ստացված եկամուտները, գոյացել են հետևյալ կերպ՝
աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտները՝ 32 մլն 898 հազ դրամ:
Ընդհանուր եկամուտը կազմում է 32 մլն 898 հազ դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի:
Կարեն Կարապետյանը շարժական գույք բաժնում հայտարարագրել է LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 մակնիշի մեքենաներ:
Վարչապետը նաև 8 մլն դրամը գերազանցող ձեռքի 3 ժամացույց է հայտարարագրել: