28/12/2016 14:33
Նախկին նախարարը՝ նոր նախարարի տեղակալ
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«ՀՀ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ», - ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը, մինչ Հրաչյա Ռոստոմյանի նշանակումը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն էր: