11/01/2017 13:55
Honda-ն 772 հազար ավտոմեքենա է հետ կանչում
Honda ավտոկոնցեռնը Honda և Acura մակնիշների 772 հազար ավտոմեքենա է հետ կանչում ԱՄՆ-ից՝ Takata ընկերության արտադրության անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, հայտնում է РБК-ն:
Հաղորդվում է, որ հետ են կանչվելու, մասնավորապես, 2008-2012 թվականներին թողարկված Honda Accord, 2006-2011 թվականների Honda Civic, 2007-2012 թվականների Honda Fit, նաև 2010-2012 թվականների Honda Insight մոդելները: