11/01/2017 16:49
ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետևանքներից
ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետևանքներից, որն իրականացնում է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ, այս մասին լրագրողներին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը:
«ՄԱԿ-ն անհանգստացած է խաղաղ բնակիչների վիճակից, որոնց վրա ազդել են Էլ Բաբի շրջանում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունները»,- ասել է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ քաղաքը և դրա շրջակայքը լքել է մոտ 30 հազար մարդ: Բացի դրանից, համաշխարհային կազմակերպությունը տեղեկատվություն է ստացել մարտական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, գործողություններ, որոնք վերջին ամսին զգալիորեն ակտիվացել են: