11/01/2017 11:16
Օբաման իր հրաժեշտի խոսքում շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման պետության ղեկավարի պաշտոնում վերջին ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին և կնոջը՝ իրեն աջակցելու և հավատալու համար, փոխանցում է Gazeta.ru-ն:
«10 օր հետո աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարության առանձնահատկությունը․ իշխանության խաղաղ փոխանցում ազատ ընտրված նախագահից մյուսին», - ասել է Օբաման՝ հավելելով, որ իր վարչակազմը կապահովի իշխանության «այնքան հարթ փոխանցում, որքան հնարավոր է»։
Օբաման նախագահի պաշտոնում իր վերջին ելույթով հանդես է գալիս Չիկագոյում, որտեղից էլ «ամեն ինչ սկսվել է»։ 2008 թվականին Չիկագոյում Օբաման իր առաջին ելույթն է ունեցել նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։