11/01/2017 13:00
Աֆղանստանի նախագահը խոստացել է Քաբուլի ահաբեկչության համար թալիբներից վրեժ լուծել
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին խոստացել է թալիբներից վրեժ լուծել նախօրեին Քաբուլում կրկնակի ահաբեկչություն իրագործելու համար, որի հետեւանքով առնվազն 38 մարդ զոհվել է և ավելի քան 70 մարդ վիրավորվել, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նախագահը հայտարարել է, որ աֆղանցի ժողովրդին սպանողները երկրի ոչ մի անկյունում անվտանգության մեջ չեն լինի եւ պատասխան կտան քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց սպանության համար: Նա ընդգծել է, որ թալիբների հարձակումը հերթական անգամ վկայում է ժողովրդի եւ մարդկության հանդեպ նրանց թշնամանքի մասին:
Ավելի վաղ «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) ծայրահեղական շարժումը ստանձնել էր Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ հայտարարել էր նախօրեին Քանդահարում իրագործված ահաբեկչությանն անմասն լինելու մասին: