11/01/2017 19:44
Իտալիայի վարչապետը սրտի անոթների վիրահատության է ենթարկվել
Անգիոպլաստիկա տարած Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի առողջական վիճակը լավ է։ Այս մասին հայտնում է ТАСС–ը` հղում անելով կառավարությունում իր աղբյուրները։ Գործակալության տվյալով՝ վարչապետն ուշքի է եկել վիրահատությունից հետո և արդեն խորհրդակցություններ է վարում հեռախոսով։
Հունվարի 11-ի գիշերը ՋԵնտիլիոնիի վիճակը վատացել էր։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նրան սրտի անոթների մաքրման վիրահատություն էին կատարել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը սրտի կաթված չի տարել։