11/01/2017 15:48
ՌԴ ՔԿ-ն հայտնել է Ուլյուկաևի գործով կես մլրդ ռուբլու կալանադրման մասին
Դատարանը կալանք է դրել 564 միլոն ռուբլու և անշարժ գույքի 15 օբյեկտների վրա, որոնք պատկանում են ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունն, այս մասին «Коммерсант» թերթին տված հարցազրույցում պատմել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովը, 2016 թվականի դեկտեմբերի կեսերին հաղորդվել էր, որ դատարանը Սմոլենսկի մարզում կալանք է դրել Ուլյուկաևի 10 հողամասերի և տան վրա:
Տնտեսական զարգացման նախկին նախարարը գտնվում է տնային կալանքի տակ: Նրան մեղադրում են 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ: Հունվարի 10-ին Մոսկայի Բասմանյան դատարանը նախկին նախարարի տնային կալանքի ժամկետը երկարացրել է մինչև ապրիլի 15-ը: Գործի հետաքննությունը երկարացվել է մինչև մայիսի 15-ը: