11/01/2017 16:07
Տանզանիայում բեռնատար նավ է կործանվել. Կա 12 զոհ
Հնդկական օվկիանոսի ջրատարածքում՝ Տանգա քաղաքի մոտ, բեռնատար նավ է շրջվել, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է, փոխանցում է Gazeta.ru-ն:
Տանգայի ոստիկանության վարչության պետը հայտարարել է, որ նավը Տանգայից Պեմբա կղզի էր ուղևորվում և շրջվել է քաղաքից 4 կմ հեռավորության վրա: Ներկայումս ընթանում են փրկարարական աշխատանքներ, ճշտվում են նավում եղած մարդկանց թիվն ու դրա կործանման պատճառները:
Ոստիկանության վարչության պետի խոսքով՝ տեղի ձկնորսները ջրից 28 ուղևորի են հանել:
Հայտնի է դարձել, որ նավը մեծ քանակությամբ սննդամթերքով, գարեջրով ու այլ ապրանքներով էր բեռնված: