11/01/2017 18:24
«Չարլսթոնի հրաձիգին» մահվան են դատապարտել
2015թ.-ի ամռանը Հարավային Կարոլինայի եկեղեցում 9 աֆրոամերիկացու սպանության մեջ մեղավոր ճանաչված Դիլան Ռուֆը դատապարտվել է մահապատժի:
Ինչպես հայտնում է France Press-ը` համապատասխան որոշումը կայացրել են երդվյալ ատենակալները:
2015թ.-ի հունիսին սպիտակամորթ 22-ամյա ամերիկացի Դիլան Ռուֆը Չարլսթոնի եկեղեցում գնդակահարել է 9 աֆրոամերկացու՝ 6 կնոջ և 3 տղամարդու: