12/01/2017 19:10
Ֆրանսիայում ազատ են արձակել Քարդաշյանի կողոպտման գործով ևս չորս կասկածյալի
Ֆրանսիայի ոստիկանությունն ազատ է արձակել ևս չորս կասկածյալների, որոնք ձերբակալվել էին ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման գործի հետաքննության շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով BFM TV հեռուստաալիքին:
Չորս ձերբակալվածների՝ երեք տղամարդու և մեկ կնոջ, բաց են թողել լույս հինգշաբթի, ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ձերբակալվածներից մնացածները կարող են կալանքի տակ գտնվել մինչև 96 ժամ կամ դատավորի որոշմամբ: Կալանքի տակ մնացած տասը հոգուց մի քանիսը խոստովանել են, որ անմիջականորեն մասնակցել են կողոպտմանը:
Երեքշաբթի ոստիկանությունն ազատ էր արձակել այս գործով ավելի վաղ ձերբակալվածներից չորսին, այդ թվում՝ Քարդաշյանի վարորդին: