12/01/2017 18:42
Հնդկաստանում էքստրեմալ ներկայացումը ողբերգությամբ է ավարտվել
Հնդկաստանի հարավում Սինգհի փառատոնի հանդիսատեսներից մեկը սարսափելի տեսանյութ է նկարահանել։ Մարտարվեստի վարպետը որոշել էր հանրությանը զվարճացնել նրանով, որ փակ աչքերով ծանր երկաթյա մուրճով ջարդում է մարդկանց միջև դրված մրգերը, հայտնում է Life.ru–ն։
Իր ներկայացման համար նա մի քանի կամավորի էր ընտրել։ Սկզբում ամեն բան պլանավորածի նման էր ընթանում։ Նա մեկը մյուսի հետևից կոկոսներ եւ ձմերուկներ էր ջարդում, մինչև այն պահը, երբ մուրճն ընկնում է կամավորներից մեկի գլխին։