13/01/2017 18:20
Ավստրալիայում նախարարը պաշտոնից հեռացվել է պետության հաշվին ճամփորդելու համար
Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան Լին մի քանի ծառայողական ուղևորությունների է մեկնել, որոնց ընթացքում, պարզվել է, զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ Քվինսլենդի Գոլդ Քոսթում անշարժ գույք որոնելով:
Սկանդալի արդյունքում նա հեռացել է պաշտոնից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը հայտարարել է, որ ընդունել է Լիի հրաժարականը:
«Ավստրալացիներն իրավունք ունեն պահանջել, որ քաղաքական գործիչները խնամքով ծախսեն հարկատուների փողերը և երաշխավորեն, որ պետության միջոցներն արդյունավետ են օգտագործվում»,- ասել է վարչապետը: