13/01/2017 13:53
Samsung-ի փոխնախագահի հարցաքննությունը 22 ժամ է տևել
Հարավային Կորեայի դատախազությունն ավարտել է Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Ջեյենի հարցաքննությունը, որը երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հեի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի գործով որպես կասկածյալ է անցնում, փոխանցում է Gazeta.ru-ն` հղում անելով Ռենհափին: Հարցաքննությունը 22 ժամ է տևել:
Քննությանը մոտ աղբյուրի խոսքով՝ Ջեյենը հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ Փակ Կըն Հեն իր ընկերությանը ստիպել է միջոցներ տալ կազմակերպությունների, որոնք կապված էին նախագահի մտերիմ ընկերուհի Չոյ Սուն Սիլի հետ:
«Նախադեպերի հիման վրա կարելի է ասել, որ եթե անգամ կաշառքը տրվել է ճնշման ներքո, կաշառք տվողը, միևնույն է, կպատժվի: Լիի հայտարարությունները կարող են լինել միայն մեղմացնող հանգամանք», - ասել է աղբյուրը: