13/01/2017 12:16
Իսրայելն ավիահարված է հասցրել Դամասկոսի արևմտյան հատվածին
Իսրայելի օդուժը մի շարք ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային՝ ոչնչացնելով զինամթերքի պահեստը, ինչը պայթյունների է հանգեցրել այդ ռազմական օբյեկտում, է «Интерфакс»-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
«Իսրայելական ավիահարվածներից զոհվածներից թիվը դեռևս հայտնի չէ», - ասված է հաղորդագրության մեջ:
Սիրիական բանակի ավագ սպայի տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թիվը պետք Է որ մեծ չլինի, քանի որ հարվածների պահին պահեստի մոտ մեծ թվով զինվորականներ չեն եղել: Ավելի ուշ SANA պետական գործակալությունը հաստատել է ավիահարվածների վերաբերյալ տեղեկատվությունը և հայտնել, որ ռմբակոծման վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ: Ինչպես հայտնել է BBC News-ը, Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են ավիահարվածներ հասցնելու մեջ: Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելի կառավարությունը չի հերքել և չի հաստատել այն տեղեկատվությունը, որ հարվածներ է հասցնում Սիրիային:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հզոր պայթյուն է որոտացել Դամասկոսի Կաֆր Սուսա թաղամասում, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ: