13/01/2017 15:15
Վարչապետը հորդորում է չվախենալ. ամեն ինչ լավ է լինելու
Վարչապետ Կարեն Կարապետյանը վրացական գազամուղի վաճառքի խնդրով հորդորում է չանհանգստանալ, անգամ՝ եթե դրա 25 տոկոսը ձեռք բերի արդրբեջանական ընկերությունը:
«Հայաստանն ունի այլընտրանքային գազամուղ: Այս պահին որևէ սպառնալիք մենք չունենք, եթե ադրբեջանական ընկերությունն էլ ձեռք բերի՝ որևէ վտանգ մենք չունենք, այնպես որ՝ մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«25 տոկոսն ուզում են, թող առնեն, որևէ վտանգ մենք չունենք: Մեզ պե՞տք է առնել, պետք չէ, այդ գումարը այնքան տեղ ունենք ծախսելու», - ընդգծեց Կ. Կարապետյանը: