13/01/2017 17:30
Ռուսաստանը հաստատել է Աբասի և Նեթանյահուի հանդիպումը կազմակերպելու պատրաստակամությունը
Ռուսաստանն, ինչպես և նախկինում պատրաստ է իր երկրում կազմակերպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, երբ կողմերը պատրաստ լինեն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Տեղյակ եք, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին պատրաստ էինք Իսրայելի և Պաղեստինի առաջնորդներին ընդունել Մոսկվայում: Դրան պատրաստ ենք նաև հիմա, երբ միայն կողմերը ի վիճակի կլինեն հաստատել իրենց պատրաստակամությունը»,- ասել է Լավրովը Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի քարտուղար Սաիբ Օրեյկատի հետ հանդիպմանը:
Նեթանյահուն և Աբասը նախկինում հայտարարել են ռուսական նախաձեռնությանը աջակցելու մասին, որը կոչված է խաղաղ բանակցությունների վերականգնմանը: