13/01/2017 13:31
Սիրիան զգուշացրել է, որ հնարավոր է պատասխան տա Իսրայելի ավիահարվածներին
Սիրիական բանակն Իսրայելին զգուշացրել է, որ Դամասկոսի ռազմական օդանավակայանը հրթիռային հրետակոծության ենթարկելուց հետո կարող են պատասխան գործողություններ ձեռնարկվել, հայտնում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ հրթիռները բաց են թողնվել Իսրայելի հյուսիսից՝ Թիբերիաս լճի շրջանից։
Պաշտոնական Դամասկոսի կարծիքով այդկերպ իսրայելական գրոհն օգնություն է ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին, որոնց դեմ պայքարում է սիրիական կառավարությունը։