13/01/2017 20:00
Թրամփը կարող է «լայնամասշտաբ պատերամզ» սկսել Չինաստանի դեմ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է «լայնամասշտաբ պատերամզ» սկսել Պեկինի դեմ, եթե նրա երկիրը հետևի Հարավ-Չինական ծովում կղզիների մի մասի շրջափակման քաղաքականությանը։ Այս մասին գրում է The Guardian բրիտանական պարբերականը` հղում անելով չինական ԶԼՄ-ներին, փոխանցում է Depo.ua-ն:
Պարբերականի կարծիքով՝ կասկածներ կան, որ նորընտիր նախագահը կիսում է պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ռեքս Թիլերսոնի հայացքները, որը քննադատել է Չինաստանին` Հարավ-Չինական ծովում գործողությունների համար։ Դեկտեմբերին Թրամփը համանման հայտարարություն է արել Fox New հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ Պեկինին մեղադրելով կղզիների ոչ արտոնված շինարարության մեջ։
Եթե Վաշինգտոնը չի նախատեսում լայնամասշտաբ պատերազմ սկսել Հարավ-Չինական ծովում, ապա կղզիները սահմանափակելու յուրաքանչյուր նախաձեռնություն հիմարություն կլինի՝ գրում է The Global Times-ը։