13/01/2017 12:50
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը կոռուպցիայի գործով ձերբակալվել է
Ղազախստանում ձերբակալվել է ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշմբաևը։ Նա մեղադրվում է առանձնակի խոշոր չափով կաշառք ստանալու համար։ Նախադատական հետաքննությունը շարունակվում է, Բիշիմբաևը կալանավորվել է 2 ամսով, փոխանցում է ТАСС-ը։
Դեկտեմբերի սկզբին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանով ազգային էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել։ Բիշիմբաևը, որը պաշտոնը ստանձնել էր 2016թվականի մայիսից, հեռացվել էր, քանի որ հարցեր էին ծագել «Բայթերեք» հոլդինգում նրա գործունեության վերաբերյալ: Բիշիմբաևը «Բայթերեքը» ղեկավարել է 2013-2015թթ․։
Նոյեմբերին հակակոռուպցիոն ծառայությունը ձերբակալել է ընկերության աշխատակիցներին, որոնց կասկածում են կաշառք ստանալու համար: